Նոր տարվա նախօրեին, դեկտեմբերի 31-ին, բազմաթիվ կաթոլիկ երկրներում, մասնավորապես Եվրոպայում, տոնում են Սուրբ Սիլվեստրի օրը (Feast of St. Silvestr)։ Համընդհանուր ջանքերով այդ տոնը տարեցտարի ավելի մասշտաբային, ուրախ ու գունեղ է դառնում։ Այդ օրը բոլորը ուրախանում են, կատակում, ուտում, խմում ու սպասում Ամանորին։ Իսկ որտեղի՞ց է սկիզբ առել այս տոնը։ Ըստ առասպելի՝ Ք․հ 314 թ․ Հռոմի պապ Սիլվեստրը մի սարսափելի հրեշ է բռնել՝ հին կտակարանի հրեշավոր Լեւիաթանին։ Համարվում է, որ 1000 թ․ այդ հրեշը պետք է ազատվեր կապանքներից ու ոչնչացներ աշխարհը։ Ի ուրախություն բոլորի՝ դա տեղի չի ունեցել, Սիլվեստրը հաղթել էր օձին ու պաշտպանել մարդկանց։

Սիլվեստրը մահացել է 336 թ․ նախօրեին, 335 թ դեկտեմբերի 31-ին ։ Նրա մահվան օրը նշվում է որպես Սուրբ Սիլվեստրի օր։ Այդ ժամանակվանից սկսած՝ դեկտեմբերի 31-ին մարդիկ դիմակահանդեսի հանդերձանք են հագնում ու իրենց անվանում Սիլվեստր-կլաուսներ։ Իսկ որոշ երկրներում պահպանվել է անցնող տարվա վերջին օրը «Սիլվեստր» անվանելու ավանդույթը։ «Ո՞ւր ես գնալու Սիլվեստրին» հարցը, որը Նոր տարվա նախօրեին շատ երկրներում կարելի է լսել, նշանակում է «Որտե՞ղ ես դիմավորելու Ամանորը»։