ԱՄՆ Քոնեքթիքութի նահանգում բնակվող ամերիկուհին ամուսնացել է քաղցկեղից մահանալուց մի քանի ժամ առաջ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Sun պարբերականը։

Նշվում է, որ Դեվիդ Մոշերը պատրաստվում էր իր հարսնացու Հեզեր Լինդսին առաջարկություն անել 2016 թվականի դեկտեմբերին, եւ նույնիսկ երբ նրա մոտ հայտնաբերել էին կրծքագեղձի քաղցկեղ, Դեվիդը չի հրաժարվել իր մտադրությունից։ 

Հեզերը մեկ տարի էր պայքարում էր հիվանդության դեմ եւ 2017 թվականի վերջին ամուսնացել էր, բայց 18 ժամ անց՝ դեկտեմբերի 22-ին  մահացել էր հիվանդանոցում։

Հարսնացուի ընկերուհին ընդգծել է ընկերուհու քաջությունը՝ հավելելով, որ սերը նրան ուժ էր տալիս հիվանդության դեմ պայքարում։