ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը իր ամանորյա ուղերձում հայտարարել է վտանգի «կարմիր» մակարդակ եւ նշել է այն սպառնալիքները, որոնք ծառացել են մարդկության առջեւ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Նախեւառաջ նա նշել է, որ միջուկային զենքի հարցում համաշխարհային մտահոգությունը ներկայումս ամենաբարձր մակարդակի է հասել սառը պատերազմից ի վեր: «Կլիման ավելի արագ է փոխվում, քան մենք հասցնում ենք գործել, աճում է անհամաչափությունը: Մենք տեսնում ենք մարդու իրավունքների թափ առնող խախտումներ, ազգայնամոլության եւ քսենոֆոբիայի աճ»,-հավելել է Գուտերիշը:
Նրա կարծիքով՝ աշխարհը մեկ քայլ ետ է կատարել, բայց այն կարելի է դեռեւս ապահով դարձնել, եթե համաշխարհային առաջնորդները համախմբվեն:
Դեկտեմբերի կեսերին The National Interest ամսագիրը հրապարակել էր երկրների եւ տարածաշրջանների ցանկը, որոնք 2018 թվականին կարող են հրահրել երրորդ համաշխարհային պատերազմ: Այն կազմվել էր ԱՄՆ-ի պաշտպանական եւ ազգային անվտանգության հարցերով մասնագետ Ռոբերտ Ֆարլի կողմից: Նրա կարծիքով՝ աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանը այժմ Կորեական թերակղզին է: Ցուցակում ընդգրկված են նաեւ Թայվանը, Ուկրաինան, Թուրքիան եւ Պարսից ծոցը:




























