Բրիտանացի գիտնականների խումբը ամանորյա տոներին խորհուրդ չի տալիս սեքսով զբաղվել: Մասնագետներն առաջարկում են ինտիմ մտերմությունը տոնական նվերի վերածել, որպեսզի հետագայում այն առօրյա պարտականություն չդառնա, հաղորդում է Vistanews-ը:

Նրանց կարծիքով՝ սեքսով պետք է ցանկացած ժամանակ զբաղվել, առանց որեւէ առիթների եւ պարտականությունների:

Մասնագետները խորհուրդ չեն տալիս Նոր տարվա շրջանում սեքսի վրա կենտրոնանալ:

Բոլորովին այլ կարծիքի է բրիտանացի սեքսոլոգ Նիկի Գոլդշթեյնը: Նա վստահ է, որ ամանորյա եղեւնու տակ ինտիմ մտերմությունը վատ չէ:

Կարեւորը մյուս օրերին սեքսից չհրաժարվել, այդ ժամանակ այն առօրյա պարտականություն չի դառնա: