Եգիպտոսի իշխանությունները հայտնել են, որ իրականացվել է հինգ բանտարկյալի մահապատիժ, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Չորսը մահապատժի են դատապարտվել 2015-ին մարզադաշտում ահաբեկչություն կազմակերպելու համար, ինչի հետևանքով երեք կադետ էր զոհվել։ Իսկ հինգերորդին մահապատժի են ենթարկել քրեական մեղադրանքով, որի մանրամասները չեն հայտնում։
Դրանից ընդամենը մի քանի օր առաջ իրականացվել էր ևս 15 մարդու մահապատիժ, որոնց մեղավոր են ճանաչե լ ոստիկանների վրա հարձակման համար։ Եգիպտոսում մահապատիժն իրականացվում է կախաղանի միջոցով։




























