Կիեւի Ազգային ոստիկանության գլխավոր վարչության շենքի առաջ հավաքվել է ավելի քան 250 բլոգեր, լրագրող, հասարակական ակտիվիստ, պահանջելով գտնել իրավաբան Իրինա Նոզդրովսկակայի մարդասպաններին, հայտնում է «Ուկրաինսկայա պրավդան»։

Ակտիվիստներին է մոտեցել վարչության ներկայացուցիչ Նիկոլայ Ժուկովիչը, որին հավաքվածները դիմավորել են սուլոցներով։

Հունվարի 1-ին ոստիկանությունը հայտնել էր, որ Կիեւի մոտակայքում հայտնաբերվել է մի կնոջ մարմին, հետագայում պարզվել է, որ դա իրավաբան Իրինա Նոզդրովսկայայի մարմինն է, որին սկսել էին որոնել դեկտեմբերի 30-ից։

Նոզդրովսկայան մի քանի տարի զբաղվել է իր քրոջ՝ Սվետլանա Սապատինսկայայի մահվան գործով, որին 2015-ի սեպտեմբերի 30-ին վրաերթի էր ենթարկել Վիշգորոդյան շրջանի դատավորի զարմիկ Դմիտրի Ռոսսոշանսկին։ 

Կիեւի մերձակայքում ուկրաինացի իրավապաշտպանի մարմինն են գտել