Թայվանի գերագույն դատարանը որոշել է, որ որդին մորը պետք է 1 մլն դոլար վճարի իր դաստիարակության եւ ատամնաբույժի մասնագիտություն սովորելու դիմաց վճարելու համար, փոխանցում է BBC-ն: 

1997 թվականին մայրն իր 20-ամյա որդու հետ պայմանագիր է կնքել, որի համաձայն նա ինստիտուտն ավարտելուց հետո պետք է նրան վճարեր իր ամսական աշխատավարձի 60 տոկոսը: Երբ նա մի քանի տարի շարունակ հրաժարվել է դա անել, մայրը որդուն դատի է տվել:

Դատարանում որդին իր հերթին հայտարարել է, որ բարոյական տեսանկյունից սխալ է երեխայից ֆինանսական փոխհատուցում պահանջել նրա դաստիարակության համար, սակայն դատարանը որոշել է, որ պայմանագիրն իրավաբանական ուժ ունի, եւ որդուն պարտադրել է հետին թվով մորը վճարել նրան հասանելիք գումարը տոկոսներով:

Կինը, ով ամուսնալկուծված է եւ 2 որդիներին միայնակ է մեծացրել, դատարանում հայտարարել է, որ հարյուր հազարավոր դոլար է ծախսել ատամնաբուժական ինստիտուտում նրանց սովորելու համար, սակայն ինչ-որ պահի անհանգստացել է, որ նրանք չեն ցանկանա ծերության շրջանում իրեն հոգ տանել:

Նա երկուսի հետ էլ պայմանագիր է ստորագրել, որի համաձայն նրանց ուսման համար ծախսված գումարի դիմաց փոխհատուցելու էին իրենց աշխատավաձի մի մասով: Գումարն ընդհանուր կազմում է 1 700 000 դոլար:

Ավագ որդին մոր հետ ավելի փոքր գումարով է պայմանավորվել: Սակայն գործով անցնող կրտսերը պնդում է, թե չափից ավելի երիտասադ է եղել, երբ պայմանագիրը ստորագրել է, ուստի պետք է այն անվավեր ճանաչել:

Նա նաեւ հայտնել է, որ ինստիտուտն ավարտելուց հետո մի քանի տարի աշխատել է մոր ատամնաբուժական կլինիկայում եւ նրան օգնել է շատ ավելի գումար վաստակել, քան այն, որը հիմա իրենից պահելու են:

Թայվանի քաղաքացիական օրենսգրքի համաձայն՝ մեծահասակ երեխան պատասխանատվություն է կրում տարեց ծնողների բարեկեցության համար, չնայած ծնողների մեծ մասն իրենց երեխաներին դատի չեն տալիս, նունիսկ թե երեխաներն իրենց չեն խնամում: