Ամերիկյան Սենթ Լուիսի կենդանաբանական այգում էգ վագրակատուն լույս աշխարհ է բերել ութ ձագերի, որը վագրակատուների համար ռեկորդային թիվ է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով կենդանաբանական այգու կայքը։
Նշվում է, որ սովորաբար նրանցից ծնվում են 3-4 ձագեր: Այս անգամ երեք արու եւ հինգ էգ վագրակատու են լույս աշխարհ եկել: Սա տեղի էր ունեցել նոյեմբերի վերջին, սակայն կենդանաբանական այգու ղեկավարությունը այս մասին հայտնել է հունվարի 3-ին:
Մայրն ու ձագերը իրենց լավ են զգում, բայց կենդանաբանական այգու այցելուները կկարողանան տեսնել նրանք միայն մի քանի ամիս անց:




























