Նյու Յորքում ձնաբուք է սպասվում, որի հետ կապված քաղաքի դպրոցները կփակվեն։ Այս մասին հայտարարել է Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Նյու Յորքի դպրոցները հունվարի 4-ին կփակվեն ձնաբքի պատճառով»,-գրել է քաղաքապետը Twitter-ի իր էջում։
Նա նշել է, որ ամենաշատ ձյունը կտեղա դեկտեմբերի 4-ի առավոտյան. «Մենք սպասում ենք, որ տեղումները կլինեն 4-6 դյույմ (10-15 սմ) հաստության, բայց այն կարող է հասնել նաեւ 9-12 դյույմի (23-30 սմ)»,-գրել է նա՝ հավելելով, որ բոլորը պետք է շատ լուրջ ընդունեն եղանակային այս պայմանները։
ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայության տվյալներով, հունվարի 4-ի գիշերը երկրի արեւելյան ափերին սպասվում են ձյան տեղումներ եւ ուժեղ քամի։




























