Ավստրալիայի կառավարությունը որոշում է ընդունել  թույլատրել երկրի ընկերություններին մարիխուանայից (կանեփից) պատրաստված  բժշկական արտադրանքների արտահանումը: Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարար Գրեգ Հանթը` ընդունված որոշումը բացատրելով «կանեփի ներքին արտադրության զարգացման նպատակներով»։

Նախարարը նաեւ ընդգծել է կառավարության մտադրությունը  հուսալի վերահսկողություն ներքո իրականացնել ավստրալիական հիվանդներին որակյալ բժշկական կանեփի մատակարարումը:

Ավստրալիայի իշխանությունները 2016 թ. նոյեմբերին օրինականացրել էին  կանեփի մշակումը եւ մարիխուանայի արտադրությունը բժշկական նպատակներով: Միեւնույն ժամանակ, դաշնային խորհրդարանը, որն հավանություն է տվել թմրամիջոցների մասին օրենքի համապատասխան փոփոխություններին, նշում է, որ բժշկական կանեփի օրինականացումն ավստրալիական պետությունների իշխանությունների  իրավասությունն է:

Այդ ժամանակից ի վեր այդ արտադրանքի արտադրությունը օրինականացվել է երկրի խիտ բնակեցված  Վիկտորիա եւ Նոր Հարավային Ուելս նահանգներում:  Կանեփի արտադրության լիցենզիա ստանալու համար ընկերությունները պետական վերահսկողության  խստագույն ընթացակարգեր են անցնում: