Հոլոքոստը վերապրած հայտնի իսրայելացի արձակագիր եւ բանաստեղծ Ահարոն Ափելֆելդը մահացել է հունվարի 4-ի գիշերը 85 տարեկան հասակում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Haaretz թերթը։

«Իսրայելի գրականության մրցանակի դափնեկիր Ահարոն Ափելֆելդը անցյած գիշեր մահացավ: Նա 85 տարեկան էր: Նա ուներ կին եւ երեք երեխա »,-գրել է թերթը:

Ահարոն Ափելֆելդը ծնվել է 1932 թվականին Ռումինիայում, մեծացել է Ուկրաինայի Չերնիվիցի քաղաքում (1944 թվականից`Չեռնովցի) նյութապես ապահով ընտանքիում: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում, երբ Ափելֆելդը ութ տարեկան էր, քաղաքը օկուպացրել էին  ռումինական զորքերը, իսկ նրա ընտանիքը տեղափոխվել էր Չեռնովցի գետտո: Նրա մորը գնդակահարել են նրա աչքերի առաջ:

Ափելֆելդը հոր հետ արտաքսվել էր Մերձդնեստրի համակենտրոնացման ճամբարներից մեկը: Նա փախել եւ թաքնվել է երեք տարի խորհրդային բանակի գալուց առաջ, որտեղ նա մտավ որպես  խոհարար: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Ափելֆելդը մի քանի ամիս անցկացրել է Իտալիայի տեղահանված անձանց համար նախատեսված ճամբարում: 1946 թվականին նա արտագաղթել է Պաղեստին:

Ափելֆելդը  համարվում է իսրայելցի ամենահայտնի հեղինակներից մեկը, որը ստեղծագործել  է եբրայերենով, չնայած մանկուց այդ լեզվին չի տիրապետել: Նրա մայրենի լեզուն գերմանական էր, նա նաեւ խոսում էր իդիշ, ուկրաիներեն, ռուսերեն, անգլերեն եւ իտալերեն:

Ամերիկյան գիտությունների եւ արվեստների ակադեմիայի օտարերկրյա պատվավոր անդամ Ափելֆելդը հրատարակել է 43 գիրք, նրա ստեղծագործությունները թարգմանվել են 30 լեզուներով:

Գրողի հեղինակավոր մրցանակների շարքում են՝ Իսրայելի գրականության մրցանակը, Բյալիկի անվան գրականության մրցանակը, գերմանական Նելլի Զաքսի «Կատաստրոֆայի թեմային նվիրված համահավաք գրակական աշխատանքների համար» մրցանակը, ֆրանսիական Մեդիչի մրցանակը «Լավագույն արտասահմանյան ստեղծագործություն» անվանակարգում «Կյանքի պատմություն» վեպի համար։