ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է թույլատրել Ատլանտյան օվկիանոսից դեպի Հյուսիսային Սառուցյալ օվկիանոս նավթի եւ գազի անցքերի հորատման նոր իրավունքների վաճառքը: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:

Ըստ գործակալության աղբյուրների՝ քննարկվում է նաեւ Խաղաղ օվկիանոսում իրավունքների վաճառքի տարբերակը: Նախատեսվում է, որ ծրագրի մասին առաջիկա օրերին կհաղորդեն: Գործակալությունը նշում է, որ հանրային քննարկումներից եւ էկոլոգիական գնահատականից հետո դրա բովանդակությունը կարող է  փոխվել: