ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը հաղորդել է, որ Պենտագոնն ամերիկյան նոր ռազմական ռազմավարությունը կհրապարակի հունվարի 19-ին, գրում է Կոմերսանտը:

«Այն կներառի համեմատաբար ծավալուն գաղտնի ռազմավարություն եւ ավելի կարճ հրապարակային տարբերակ»,- ասել է Մեթիսը:

Սա անվտանգության հարցերով երկրորդ ազգային շրջանակային ռազմավարությունը կլինի. առաջինը Դոնալդ Թրամփի վարչակազմը հրապարակել էր դեկտեմբերին: Այն ժամանակ ԱՄՆ վարչակազմն ազգային անվտանգության գլխավոր սպառնալիք էր կոչել Ռուսաստանին եւ Չինաստանին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմավարության նոր խմբագրությունն արտացոլում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայացքները, որ աշխարհում գոյություն ունեն ինքնիշխան ազգեր, որոնք տարբեր մշակույթ եւ ձգտումներ ունեն, այդ պատճառով ամերիկյան արժեքներն առաջ մղելիս Վաշինգտոնը կհարգի այլ պետությունների շահերը: