Իսպանացի նկարիչ Ժերար Մասը ապրում է Բարսելոնում եւ երեւակայում է Վերածննդի քանդակներում ազատ դիրքերի թեմայով, հաղորդում է «Մոյա պլանետան»:

Քանդակագործը ստեղծում է XV դարի էլեգանտ նուրբ կույսերի քանդակներ, որոնք, օրինակ, քիթն են քչփորում կամ  չուփաչուփս են ծծում: Կամ լեզու են ցույց տալիս:

 «Ես մտածում էի միլիոնավոր իրավիճակների մասին, որոնք չէին կարող արտացոլվել արվեստի հին գործերում, քանի որ 15-րդ դարի կանանց համար վարքագծի որոշ մոդելներ անթույլատրելի էին: Ուստի որոշեցի պատկերացնել որոշ կերպարներ, օգտագործելով դասական ոճը եւ ժամանակակից մարդկային սովորությունները », - ասել է Ժերարը:

Նկարիչն ունի Instagram, որտեղ հրապարակում է փայտից, քարից եւ կրաքարից պատրաստված իր ֆանտաստիկ աշխատանքների լուսանկարները: