Թբիլիսիի միջազգային օդանավակայանը գիշերվա ընթացքում չի կարողացել ընդունել ութ չվերթներ թանձր մառախուղի պատճառով, Sputnik Գրուզիային հաղորդել են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Չեղյալ է հայտարարվել Ստամբուլից Թբիլիսի 5 չվերթ, Դուբայից, Մյունխենից եւ Բաքվից՝ մեկական չվերթներ: Այդ չվերթները պետք է իրականացվեին Turkish Airlines, FluDubai, Pegasus, Lufthansa, Qatar ավիաուղիները։
Քանի որ ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում, ուղեւորներն էլ չեն կարողացել Թբիլիսիից հակառակ ուղղությամբ մեկնել։
Թբիլիսիի ուղղությամբ հետաձգվել են Թել Ավիվից, Մոսկվայից, Դոհայից, Կիեւից եւ Ուրումչիից չվերթները։




























