Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Չինաստան կատարած այցի ժամանակ որոշել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին ձի նվիրել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Ֆրանսիայի նախագահը, որպես նվեր, ընտրել է ութամյա մերինին (կրտած, ամորձատված տնային ձի) Վեզուվ անունով, որն ընդգրկված է եղել  նախագահական հեծելազորային կորպուսի մեջ։

Ընդգծվում է, որ Մակրոնն  իմաստ պարունակող նվերների սիրահար է: 2014 թվականին Փարիզ կատարած այցի ժամանակ Սի Ցզինպինը հիացած է եղել, որ  իրեն ուղեկցել են 104 ֆրանսիացի ձիավորներ:

Մակրոնը Չինաստանում է երեքօրյա այցով։  Այստեղ նա մտադիր է քննարկել չին-ֆրանսիական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ փորձել առաջ մղել ֆրանսիական բիզնեսը չինական շուկայում։