Մեծ Բրիտանիայի խորհրդարանում հինգ ամիսների ընթացքում գրանցվել է պոռնո կայքեր մուտք գործելու ավելի քան 24 հազար փորձ, գրում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը:
Թերթը վկայակոչում է պառլամենտի՝ անցած տարվա հունիսից մինչեւ հոկտեմբեր ամիսների տվյալները: Պոռնոգրաֆիկ բնույթի կայքեր մուտք գործելու փորձերը գրանցվում են ինչպես խորհրդարանականների եւ նրանց օգնականների անձնական համակարգիչներից, այնպես էլ՝ հյուրերի համար նախատեսված Wi-Fi-ից:
Այսպիսով, օրվա ընթացքում պոռնո կայքեր այցելելու մոտ 160 փորձ է արվում: Սակայն նմանատիպ բոլոր ռեսուրսները խորհրդարանում արգելափակված են, ընդգծում է պարբերականը:




























