ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ամենամյա բժշկական զննությունը չի ներառի հոգեկան առողջության գնահատում։ Այս մասին հայտարարել է  Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին։

The Hill-ը տեղեկացնում է, որ Գիդլին բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք հոգեբան ներառված է  բժշկական զննության ծրագրում։

«Նա սուր միտք ունի։ Նա աշխատող ձի է եւ ցանկանում է, որ իր աշխատակիցներն էլ այդպիսին լինեն»,-ընդգծել է նա։

Բժշկական զննությունը կանցկացվի Ուոլթեր Ռիդի անվան Ազգային ռազմաբժշկական կենտրոնում։ Արդյունքների մասին զեկույցով հանդես կգա ադմիրալ Ռոնի Ջեքսոնը, հաղորդում է RT-ն։