Ամեն տարի հնագետներն ու պատմաբանները նոր հայտնագործություններ են անում, որոնցից մի քանիսը պատմության մեջ նշանակալի փոփոխություններ են անում։ Թե որ հայտնագործություններ եւ հետազոտություններն են առավել նշանակալի 2017 թվականին, ներկայացնում է «Կուլտուրոլոգիա»-ն։
Մետաղ, որը հանդիպում է միայն Ատլանտիդայում (Իտալիա)

Տարիներ առաջ Սիցիլիայի ափերի մոտ հայտնաբերվել է հնագույն հունական նավ, որը խորտակվել էր մ.թ.ա. 6-րդ դարում: Գիտնականները, ուսումնասիրելով բազմաթիվ գտածոներ, գտել են 47 մետաղի կտորներ, որոնք նման չեն եղել հույների իմացած մյուս մետաղներին: Հույները այն անվանել են օրիհալկոմ եւ համարել են, որ այս մետաղը հանդիպում է միայն Ատլանտիդայում: Ժամանակակից հետազոտողները, կարծում են, որ դա արույր է (պղնձի հիմքի վրա երկու կամ ավելի բաղադրիչներից ստացված համաձուլվածք), որը երբեմն հանդիպում է բնության մեջ։
Նամակ Սատանային՝ գրված 1676 թվականին (Իտալիա)

1676 թվականին միաձնուհի Մարիա Կրոցիֆիսա դելա Կոնցեզիոնեն հայտարարել է, որ նա շփվել է Սատանայի հետ, որը ցանկացաել է նրան շեղել ճշմարիտ ուղուց։ միաձնուհի, որն ապրում էր Սիցիլիայի մենաստանում, իսկապես գրել է նամակներ, որոնք ոչ ոք չի կարողացել հասկանալ։ Մի քանի հարյուրամյակ այս փաստաթղթերը պահպանվել են արխիվներում, երբ վերջապես 2017 թվականին գիտական թանգարանի աշխատակիցները կարողացել են վերծանել այն։ Նրանք օգտագործել են ծրագրային ապահովումներ, հին հունարենի, արաբերենի, լատիներենի բառարաններ, նույնիսկ ռունական այբուբեն։ Սատանային ուղղված նամակը տարբեր լեզուների խառնուրդ է, որը նույնիսկ կապակցված տեքստ չէ։ Սակայն, այնտեղ հաճախ հանդիպում են անեծքներ ու հերետիկոսական արտահայտություններ։ Թանգարանի ղեկավարը կարծում է, որ պոլիգլոտ միաձնուհին կարող է շիզոֆրենիայով է տառապել եւ գրանցել «ձայները», որոնք լսել է։
Ամենահին զրո թիվը (Պակիստան)

1881 թվականին Բրիտանական Հնդկաստանի տարածքում հայտնաբերվել է Բակշալի ձեռագիր։ Այն կեչու շերտից պատրաստված թերթ է՝ մաթեմատիկական խնդիրներով ծածկված։ Հնդիկ գիտնականների աշխատանքն առաջ եւս ոչ քիչ ուշադրություն էր գրավել, բայց ռադիոածխածնային վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ փաստաթուղթն ավելի հին է, քան մինչ այդ կարծում էին։ Փխրուն փայտե էջերը այժմ վերագրվում են II-IV-րդ դարերին: Այս հայտնագործության հիմնական փաստը՝ զրո թիվը առնվազն հինգ դար ավելի է, քան նախկինում համարվում էր:
Արվեստի մեջ հեղափոխություն արած հին հունական գեմման (Հունաստան)

2016 թվականին հունական Փիլոսում հնագիտական արշավախմբի պեղումների ժամանակ հայտնաբերել է հնագույն գերեզման: 30-35 տարեկան միկենենյան ռազմիկի գերեզմանում հայտնաբերվել են բազմաթիվ մետաղական առարկաներ, այդ թվում՝ սրեր, սպասք, կենցաղային իրեր, թանկարժեք զարդեր: Սակայն «ռազմիկ-գրիֆիոնի» գերեզմանի ամենակարեւոր հայտնագործությունը գեմման էր՝ կիսաթանկարժեք քար գեղարվեստական փորագրությամբ։
Նման զարդարանքները շատ հայտնի էին հնագույն ժամանակներում, իսկ հիմա գրավում են պատմաբաններին եւ արվեստագետներին։ Մ․թ․ա․ 15-րդ դարում գեմմայի վրա մինոսյան ռազմիկ էր, որը հարվածում է աքայական ռազմիկին։ Բարակ աշխատանքը զարմանալիորեն տարբերվում է այդ դարաշրջանի մյուս պատկերներից իր իրկանությանը մոտ լինելով եւ մանրամասների դետալներով: Հատուկ ուշադրություն է գրավում տղամարդկանց մկանները: Զարմանալի է, որ ամբողջ քանդակագործական խումբը ընդամենը 3,5 սանտիմետր երկարություն ունի։
Բրոնզե ձեռքը (Հունաստան)

1900 թվականին Անտիկիտեր հունական կղզու մոտ հայտնաբերվել է հին հռոմեական նավ։ Դարեր շարունակ հնագետները իրականացրել են հետազոտություններ նավի խորտակման վայրում, իսկ պատմաբանները հետազոտել են բազմաթիվ գտածոներ։ Դրաանցից մեկը՝ մի քանդաակի բրոնզե ձեռքն է, որը գտնվում է ջրի 50 մետր խորքում։
Ստելլերյան կովի կմախք

Ստելլերյան կովը խոշոր ծովային կաթնասուն է, որը նման է լամանտիններին կամ դյուգոններրին։ Մինչեւ 18-րդ դարը 10 մետր երկարությամբ եւ 5 տոննա քաշով այս կենդանին բնակվել է Կոմանդորյան կղզիների մոտ Կամչատկայից ոչ հեռու։ Ցավոք, ծովագնացների որսի առարկա լինելով՝ բոլոր ստելլերյան կովերը վերացել են։ Այնուամենայնիվ, զարմանալի կենդանին երբեմն հիշեցնում է իր մասին։ 2017 թվականի նոյեմբերին Բերինգի կղզու մոտ արգելոցի գիտաշխատողը հայտնաբերել է ավազի դուրս եկած հսկայական կողոսկրեր: Պեղումների ընթացքում պարզվել է, որ սա մոտավորապես 6 մետր երկարություն ունեցող Ստելլերյան կովի կմախք է:
Բուդդայի 600-ամյա արձանը (Չինաստան)

Չինաստանի Ցզյանսի նահանգի ջրամբարներից մեկի ջրի մակարդակի 10 մետրով նվազումից հետո ժայռերից մեկի վրա երեւացել է Բուդդայի քարե մի պատկեր:
Նախնական գնահատականներով՝ 4 մետր բարձրության արձանը 400-ից մինչեւ 600 տարեկան է: Սա տաճարային համալիրի մի մասն է միայն, որը երկար ժամանակ կորած էր համարվում:




























