Իսրայելի օդուժը հրթիռակոծել է Սիրիայի ռազմական օբյեկտները: Այս մասին հայտարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության բանակի եւ զինված ուժերի գերագույն հրամանատարությունը, փոխանցոում է Սիրիայի պետական լրատվական ՍԱՆԱ գործակալությունը։
Հայտարարության մեջ նշվում է, որ նոր իսրայելական ագրեսիան եւս մեկ անգամ հաստատում է Սիրիայում բանդաների կազմավորումներին ցուցաբերվող աջակցությունը սիոնիստական զավթիչների կողմից եւ նրանց հուսահատ փորձերը բարձրացնել մարտիկների բարոյական ոգին Դամասկոսի նահանգի Արեւելյան Գուտայի Հարաստա շրջանում եւ Իդլիբ նահանգում ծանր պարտություններից հետո, որտեղ Սիրիայի բանակն ահաբեկչական խմբավորումների նկատմամբ տանում է հաղթանակն հաղթանակի ետեւից։
Բարձրագույն հրամանատարությունը զգուշացրել է սիոնիստական տարածքային կազմավորման կողմից ագրեսիայի լուրջ հետեւանքների մասին՝ նշելով, որ նրանք կկրեն արդյունքների ամբողջ պատասխանատվությունը։




























