ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ դատական համակարգն անվանել է «անազնիվ» դաշնային դատավորի որոշման կապակցությամբ, որն արգելափակում է ԱՄՆ  ժամանած երեխաների համար հետաձգված գործողությունների ծրագիրը դադարեցնելու նախագահի որոշումը (DACA): Այս ծրագիրը ծնողների կողմից անօրինական կերպով ներգաղթած փոքր տարիքի երեխաներին պաշտպանում է արատաքսումից, հաղորդում է «Ամերիկայի Ձայնը»:

«Սա պարզապես բոլորին ցույց է տալիս, թե որքան թերի եւ անարդար է մեր դատական համակարգը, երբ գործի հակառակ կողմը (օրինակ՝ DACA-ն) միշտ վազում  է Իններորդ շրջանի դատարան եւ գրեթե միշտ հաղթում է, մինչեւ բարձրագույն ատյանները չեն չեղարկում որոշումը», - Twitter- ում գրել է Թրամփը:

Ավելի վաղ Սպիտակ տունը ընդունված որոշում անվանել էր «վրդովեցուցիչ»:

 «Այս մասշտաբի հարցը պետք է նորմալ օրենսդրական գործընթաց անցնի: Նախագահ Թրամփը խիստ հետեւում է օրենքի գերակայության սկզբուքնին եւ երկու կուսակցությունների հետ աշխատանքներ է տանելու, որպեսզի որոշում ընդունեն»,-ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը: