Չնայած նոր «մեծամասնական կոալիցիայի» ձեւավորման շուրջ ընթացող նախնական խորհրդակցություններին ՔԴՄ/ՔՍՄ-ի եւ ԳՍԴԿ մասնակցությամբ, գերմանացիների մեծամասնությունը համարում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վերընտրման դեպքում այդ պաշտոնին չի մնա մինչեւ 2021 թվականին ժամկետի ավարտը։ Այս մասին են վկայում  հունվարի 11-ին հրապարակված հարցման արդյունքները, որն Handelsblatt թերթի պատվերով անցկացվել է Infratest Dimap սոցիոլոգիական ինստիտուտի կողմից, փոխանցում է «Նեմեցկայա Վոլնա»-ն։

Հարցման արդյունքների համաձայն՝ գերմանացիների 56 տոկոսը  կարծում է, որ Մերկելը հրաժարական կտա մինչեւ 2021 թվականը։ Սրա հետ մեկտեղ հարցվածների 23 տոկոսը քննադատել է գործող դաշնային կանցլերին որոշումների կայացման հարցում թուլությունը եւ խնդիրների հարցում սպասողականությունը դրանց լուծման փոխարեն։ Բացի այդ, նրան վերագրում են իր սխալները չխոստովանելու եւ իշխանամոլության մեջ։

Մերկելի ուժեղ կողմերից մեկը հարցվածներից ամեն հինգերորդը նշել է նրա հանգստությունը եւ հավասարակշռությունը: Գերմանացիներին դուր է գալիս նաեւ կառավարության ղեկավարի միջազգային հեղինակությունը եւ բանակցելու ունակությունը: Բացի այդ, հարցվածների գրեթե երկու երրորդը (63 տոկոս) կայուն տնտեսական իրավիճակը երկրում համարում է  գործող կանցլերի քաղաքականության արդյունքը:

Անգելա Մերկելի հավանական իրավահաջորդի մասին հարցին գերմանացիների 37 տոկոսը կարծիք  է հայտնել, որ ամենահարմար թեկնածուն կլինի Ներքին գործերի նախարար Թոմաս դե Մեզյերը:

Մյուս հավանական թեկնածուների շարքում նշել են կանցլերի դաշնային վարչության ղեկավար Պետեր Ալթմայերը, պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դե Լեյեն (Ursula von de Leyen), Սաար դաշնային հողի վարչապետ Աներգրետ Քրամփ Կարենբաուերը (Annegret Kramp-Karrenbauer) եւ ֆինանսների նախարարության  խորհրդարանական քարտուղար Յենս Շպանին (Jens Spahn)՝ համապատասխանաբար հարցվածների 31,28,24 եւ 16 տոկոսը։