Սերբիայի զինված ուժերի շտաբի պետին ԱՄՆ-ի կողմից վիզա տրամադրելու մերժումը կանրադառնա երկու երկրների միջեւ ռազմական համագործակցության վրա: Այս մասին հայտարարել է Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը, փոխանցում է AP-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ դեսպանության կողմից Վաշինգտոնում ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համագժողովին հրավիրված գեներալ Լյուբից Դիկովիչին վիզա տրամադրելու մերժման պատճառը հայտնի չէ: Նա նշել է, որ վիզայի տրամադրման մերժումը «չի նպաստում մեր համագործակցությանը»:
Նշենք, որ սերբական իրավապաշտպան կազմակերպությունը մեղադրել է Դիկովիչին իր զորքերի կողմից 1998-1999 թվականների պատերազմի ընթացքում Կոսովոյում էթնիկ ալբանացիների դեմ իրականացված պատերազմական հանցագործությունների համար: Նշված հանցագործությունների համար նա երբեք չի դատվել:




























