Մոսկվայում զարմացած են Ռուսաստան չմեկնելու ԱՄՆ Պետքարտուղարության հրահանգներով՝ ուղղված իրենց քաղաքացիներին, նման հայտարարությունների նպատակը ՌԴ նկատմամբ ամերիկացիների մեջ կենդանական վախ առաջացնելն է: Այս մասին ուրբաթ կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չորեքշաբթի ԱՄՆ Պետքարտուղարությունը իր կայքում ինտերակտիվ քարտեզ էր հրապարակել, որտեղ աշխարհի բոլոր երկրները 4 կարգի էին բաժանված: Ռուսաստանը մտցված էր երկրների երրորդ կարգի մեջ, որտեղ ուղեւորությունները «խորհորդ է տրվում վերանայել»:
«Հունվարի 10-ին հրապարակված այդ հրահանգները տարակուսանք են հարուցում: Դրանցում Ռուսաստանը ներկայացվում է որպես երկիր, որտեղ ավելի լավ է չուղեւորվել, քանի որ այնտեղ անվտանգության առումով լուրջ վտանգներ կան, իսկ իրավիճակը ցանկացած ժամանակ կարող է փոխվել»,- ասել է Զախարովան:
«Ինչ են նրանք դրանով նկատի ունեցել, անհնար է հասկանալ: Մեր տեսանկյամբ՝ սա ինչ-որ հերթական, ոչ մի բանով չհիմնավորված պնդում է, որի հիմնական նպատակը ԱՄՆ-ում հակառուսական հիստերիայի հերթական նոր գալարն է, Ռուսաստանի նկատմամբ ամերիկացիների մեջ կենդանական վախ առաջացնելը»,- ընդգծել է նա:
Զախարովան հավելել է, որ որպես հիմնական պոտենցիալ վտանգ ահաբեկչությունն է նշվում:
«Հարց ԱՄՆ Պետքարտուղարությանը՝ եթե այդ չափանիշից ելնենք, ապա Նյու Յորքի դաունթաուն կարելի՞ է ուղեւորվել: Դե, սա բացարձակ, անհնարին երեսպաշտություն է: Չէ՞ որ սա ընդհանուր խնդիր է. հիշեք Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային, Իսպանիային, Բելգիային: Սրանք երկրներ են, որտեղ տեղի են ունեցել սարսափելի, զանգվածային, պակաս զանգվածային, բայց դրանից ոչ պակաս զարհուրելի ահաբեկչություններ, չգիտես ինչու ԱՄՆ Պետքարուղարությունը դրանք համարել է ավելի անվտանգ»,- նշել է Զախարովան:




























