Թուրքիայի զինված ուժերը հրետանային հարձակման են ենթարկել Սիրիայի քրդական ինքնապաշտպանության (YPG) դիրքերը «Աֆրին» շրջանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Anadolu գործակալությունը:

Հաղորդվում է, որ հարվածներն իրականացվել են Թուրքիայի Հաթայ նահանգի Հասա եւ Քիրիկխան շրջաններում տեղակայված թուրքական զինված ուժերի կողմից: Նրանց թիրախը Բասուֆանում, Ջինդերում, Մեմելանում, Մեսկենլիում եւ Ռաջոյում տեղակայված YPG-ի օբյեկտներն էին:

Թուրքական լրատվամիջոցները  նախօրեին հայտնել էին Աֆրին շրջանում YPG-ի վերահսկվող տարածքների գնդակոծման մասին: Թուրքիան նաեւ Սիրիայի հետ սահման էր ուղարկել  հերթական ռազմական տեխնիկայի շարասյունը, որոնց թվում նաեւ տանկեր:

Շաբաթ օրը Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ թուրքական բանակը մեկ շաբաթվա ընթացքում կարող է գործողություններ սկսել Սիրիայի քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) կողմից վերահսկվող Սիրիայի արեւմտյան շրջաններում տեղակայված Մանբիջ եւ Աֆրին շրջաններում: Էրդողանի խոսքով՝ ԱՄՆ-ն քրդական ինքնապաշտպանական ուժերի (YPG) համար Սիրիա է ուղարկել զենքով բեռնված արդեն  4.9 հազար բեռնատար եւ մոտ 2 հազար ինքնաթիռ:

Ավելի վաղ Անկարան բազմիցս դատապարտել էր Վաշինգթոնին YPG-ին  տրամադրվող օգնության համար, այս ուժերին Թուրքիան համարում է ահաբեկչական կազամկերպություն, որը կապված է երկրում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ։

Էրդողանը սպառնացել է Սիրիայում մեկ շաբաթվա ընթացքում YPG դեմ գործողություն սկսել

Թուրքիայի ԶՈՒ-ն հրետակոծել է Սիրիայում քրդերի դիրքերը

Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակել Սիրիայի սահմանին