Ապրիլյան էսկալացիայի ժամանակ պահեստայինների հավաքագրումն ու զինումը չափազանց վատ էին կազմակերպված: Այս մասին հունվարի 15-ին նշեց «Սահմանամերձ բնակավայրեր. Թալիշ» հայրենասիրական կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը:
Նրա խոսքով՝ շատերին նույնիսկ զենք չէին տրամադրել, ինչն անթույլատրելի էր: «Ես եկել եմ ղարաբաղյան հակամարտության տարիներին, բավականին ապահովված մարդ էի: Դրան հետ մեկտեղ, ես հույն եմ, սակայն միջոցներ չխնայեցի, որ այն տարիներին Թալիշում գյուղի պաշտպանության համար մի ամբողջ վաշտ ստեղծվի եւ անհրաժեշտ ամեն ինչով ապահովվի, մինչդեռ հիմա միջոցներն ուղղակի հափշտակվում են»,- դժգոհեց Պոլատովը՝ հավելելով, որ չնայած դրան, ապրիլյան էսկալացիայի օրերին բնակչության տրամադրությունը մարտական էր, Հայաստանի ժողովուրդը պատրաստ է բանակին ամեն տեսակի աջակցություն ցույց տալ:
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գեւորգյանն իր հերթին նշեց, որ Ադրբեջանում կրթության ոլորտի ծախսերըն արդեն կազմում են ՀՆԱ 5 տոկոսը, մինչդեռ Հայաստանում կառավարությունը կրճատել է այս ոլորտի ֆինանսավորումը, այն ներկայումս չի գերազանցում ՀՆԱ-ի մեկ տոկոսը: Պրոֆեսորի կարծիքով՝ սա հետագայում երկրի պաշտպանունակության ապահովման հարցերում կբերի ծայրահեղ բացասական հետեւանքների:



























