Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել իր երկիր: Այս մասին ասվում է Սպիտակ տան կայքում, հաղորդում է Gazeta-ն:

«Նախագահ Դոնալդ Թրամփը այսօր Սպիտակ տանը հյուրընկալել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ԱՄՆ-ի եւ Ղազախստանի միջեւ ռազմավարական գործընկերությունը քննարկելու համար: Նախագահ Նազարբաեւը շնորհակալություն է հայտնել Նախագահ Թրամփին հյուրընկալության համար եւ նրան հրավիրել   ապագայում  այցելել Ղազախստան»,-ասված է հաղորդագրության մեջ:

Երկու երկրների առաջնորդները  հաստատել են Ղազախստանի անկախությունը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, ինչպես նաեւ նրա դերը համաշխարհային խաղաղության եւ բարգավաճման գործում: