«Հայկական միջավայրում մի խոսք կա, մեռած մարդու մասին ասել լավը կամ՝ ոչինչ: Իր նման պաշտոնյաները պաշտոնից դուրս գալուց մեռելի պես են դառնում եւ ես գերադասում եմ իր մասին չասել ոչինչ»,-NEWS.am-ի թղթակցին ասել է գյուղատնտեսության նախարարության բուսասանիտարիայի վարչության նախկին պետ Վռամ Գյուլզադյանն՝ անդրադառնալով Գերասիմ Ալավերդյանի պաշտոնանկությանը:
Հիշեցնենք, որ Գյուլզադյանը վերջերս սկանդալով աշխատանքից հեռացվեց Գերասիմ Ալավերդյանի համառ ջանքերի շնորհիվ:
Հարցին, թե եթե Ալավերդյանն ավելի շուտ պաշտոնանկ արվեր, ինքը կշարունակե՞ր աշխատել, Գյուլզադյանը պատասխանել է . «Եթե շուտ գործից հանեին, ես կշարունակեի աշխատել, իմ տեղն էլ կմնայի, այո, ես չեմ կասկածում, ուղղակի ինքը վարչապետին թյուրիմացության մեջ գցեց: Ինչպես ասում են. ջինը բաց թողնվեց առանց լուրջ ուսումնասիրության»:





























