Պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից ղեկավարվող տնտեսական հարցերի հանձնաժողովը եղել է 2010-ին Ազգային ժողովում առավել ծանրաբեռնված եւ արդյունավետ աշխատողներից մեկը։ Ի դեպ, այն ոչ միայն ամենաարդյունավետ, այլ նաեւ «ամենապատգամավորաշատ» հանձնաժողովն է։
Ինչպես պարզվեց, անցնող տարվա ընթացքում հանձնաժողովը քննարկել է ավելի քան 90 օրինագիծ։ Ինչպես խոստովանեց Այվազյանը, ինքը չեր ցանկանա գնահատական տալ իր կողմից ղեկավարվող հանձնաժողովին՝ ընդգծելով, որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում։ «Կարող եմ միայն ասել, որ մենք առավելագույն ծանրաբեռնվածությամբ ենք աշխատել»,- հայտարարեց նա։
Այվազյանը հայտնեց, որ հանձնաժողովը ներկայումս քննարկում է պարտադիր ակցիզավորման ապրանքների մասին օրինագիծը։
2010 թվականի ձեռքբերումների շարքում նա առանձնացրեց այն, որ հաջողվեց խուսափել հարկային բեռի մեծացումից։ Նա նաեւ ընդգծեց հանրապետությունում բիզնես-միջավայրի լավացման անհրաժեշտության, օլիգոպոլիաների դեմ պայքարի, ստվերային քաղաքականության դեմ պայքարի մասին։




























