Կատալոնիայի՝ Բելգիա փախած նախկին առաջնորդ Կարլես Պուչդեմոնը պնդում է, որ նոր տեխնոլոգիաների շնորհիվ տարածաշրջանը կարելի է կառավարել Բրյուսելից: Այս մասին նա ասել է Catalunya Radio ռադիոկայանի հետ հարցազրույցում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:
Ըստ Կատալոնիայի նախկին ղեկավարի՝ «այսօր խոշոր բիզնես ծրագրերը կառավարվում են նոր տեխնոլոգիաների կիրառմամբ»: «Դրանք այն նորմալ պայմանները չեն, որոնք մեզ դուր են գալիս, սակայն սա ավելի լավ է, քան բանտից կառավարելը»,- ասել է Փուչդեմոնը: Նա գտնում է, որ «խորհրդարանի կանոնակարգերում չկա որեւէ դրույթ, որը կարող է խոչընդոտել պաշտոնը ստանձնելու այն միջոցներին», որոնք առաջարկում են ինքնավարության նախկին առաջնորդի կողմնակիցները:
Քաղաքական գործիչը շեշտել է, որ Կատալոնիայի խորհրդարանի ղեկավար մարմինը պետք է որոշի`արդյո՞ք նա կարող է հավակնել տարածաշրջանային առաջնորդի պաշտոնին: «Ճիշտ չէ, որ ես փախել եմ արդարադատությունից: Ես այստեղ ազատ եմ եկել, իսկ երբ հայտարարվեց իմ կալանքի մասին եվրոպական որոշումը, ես Բրյուսելում դատարանի առջև կանգնեցի, իսկ հետո իսպանական կառավարությունը հեռացրեց ինձ»,- վստահեցրել է Պուչդեմոնը:

Փաշինյանը մեղադրում է Մոսկվային. Հայաստանը կհեռացվի՞ այս տարի ԵԱՏՄ-ից I ԼՈՒՐԵՐ I 20:00

Ընդդիմությունը պատրաստվում է նորից փողո՞ց դուրս գալ Փաշինյանին հեռացնելու համար I ԼՈՒՐԵՐ I 18:00

Վանաձորում հանցավոր խումբ է վնասազերծվել. զենքեր են առգրավվել, կան ձերբակալվածներ I ԼՈՒՐԵՐ I 16:00

Ընդդիմությունը պնդում է՝ զիջման չեն գնալու Սահմանադրության հարցում I ԼՈՒՐԵՐ I 14:00

Արսեն Թորոսյանը ԱԺ–ում է. բյուջեի վերաբերյալ քննարկումները շարունակվում են
Նմանատիպ հոդվածներ
Կարդացեք նաև

Աստված չանի, որ Եվրոպան ապրի մինչև այն օրը, երբ Ռուսաստանը կսկսի նրա դեմ հիբրիդային պատերազմ վարել. Շոյգու

Կրկնակի ագրեսիայի դեպքում հակառակորդը շատ ավելի կոշտ պատասխան կստանա. Իրանի արտգործնախարար

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը տարածքային հավակնություններ է ներկայացրել Հայաստանի նկատմամբ

Ղազախստանում սահմանադրական կարգի բռնի փոփոխություն էին նախապատրաստում

Ընդդիմությանը հաջողվել է փաստի առաջ կանգնեցնել և՛ Փաշինյանին, և՛ Ալիևին․ Իշխան Սաղաթելյան

Սպիտակի ղեկավարն իր լիազորություններն օգտագործում է մրցակից ուժերի նկատմամբ առավելություն ստանալու նպատակով․ «Անկախ Դիտորդ»

















