Ապրիլի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը`վկայակոչելով Reuters գործակալությանը եւ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին:

Գործակալությունը շեշտում է, որ Թրամփի նախագահության ժամանակ «սա Մակրոնի առաջին պետական այցն է լինելու»:

«Անցյալ տարվա ընթացքում Մակրոնի եւ Թրամփի միջեւ բարեկամական հարաբերություններ են հաստատվել», - ընդգծել է Reuters-ը:

Ավելի վաղ CNNсо հեռուստաալիքը նշել էր, որ Մակրոնի այցի ճշգրիտ ժամկետը դեռ չի հաստատվել եւ որ պաշտոնապես այդ մասին այս շաբաթ կհայտարարվի: