Դեկտեմբերի 27-ին՝ ժամը 19.03-ին, ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Գյուլիքեւխյան փողոցի թիվ 10 շենքի 32-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին եւ դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:    

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Հարազատների ներկայությամբ փրկարարների կողմից բացվել է բնակարանի դուռը, որտեղ  հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող 1939 թ. ծնված Վերա Չերսկայան: Ցուցաբերելով առաջին բուժօգնություն՝ փրկարարները նրան հանձնել են շտապ օգնության աշխատակիցներին: