Հնդկաստանում համազգային նախազգուշացում է հայտարարվել՝ ամանորին հնարավոր ահաբեկչությունների կապակցությամբ:
Միջադեպեր են ակնկալվում Գոա, Գուջարաթ նահանգներում, Ահմադաբադ, Մումբայի եւ Բանգալոր քաղաքներում:
Որոշ տեղեկություններով, սպառնալիքը կարող է բխել հարեւան Պակիստանում տեղակայված «Լաշկար-է-Թայբա» խմբավորումից: Ահաբեկիչների թիրախ կարող են լինել մեկ կամ մի քանի օբյեկտներ, որոնք նշել է խմբավորման ամերիկացի անդամ Դեվիդ Հեդլին 2006-2009թ.թ. Հնդկաստան կատարած այցերի ընթացքում:
Հեդլին ամերիկյան ապահովված ընտանիքի զավակ է: 2008թ. Մումբայիի հարձակումներից առաջ նա հինգ այց է կատարել այդ քաղաք՝ խմբավորման հրահանգով եւ օգնել պատրաստել ահաբեկչությունը, որին զոհ էր գնացել 200 մարդ, հաղորդում է NEWSru.com-ը:





























