Գիտնականները հաստատել են 2002-ին Իսրայելի քարանձավում հայտնաբերված ենթադրյալ մարդկային վերին ծնոտի տարիքը, եւ արդյունքը զարմացրել է նրանց. եթե սխալ թույլ չի տրվել, դա Աֆրիկայից մեր տեսակի միգրացիայի ամենահին օրինակն է եւ շատ ավելի շուտ, քան կարելի էր պատկերացնել, հաղորդում է «Մոյա պլանետնան»:
Երեք տարբեր մեթոդներով գտածոն 177000-ից մինչեւ 194 000 տարի առաջ է թվագրում:
Ավելին՝ իր ձեւով ծնոտի հատվածը ավելի նման է Homo sapiens-ի ոսկորներին, քան նեանդերթալցիների մնացորդներին:
Գիտնականները, ովքեր չեն մասնակցել հետազոտությանը, չեն վիճում թվագրության հետ, բայց կասկածում են, որ դա մարդու ծնոտ է. կարծիք կա, որ մնացորդները կարող են պատկանել հոմինների մեկ այլ ճյուղին:




























