Հոնդուրասի նախագահի պաշտոնում վերընտրված Խուան Օրլանդո Էրնանդեսը ստանձնումէ  պաշտոնը՝ երկրում բողոքի ակցիաների եւ բանակային ստորաբաժանումները մայրաքաղաք տեղափոխելու ֆոնին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ընտրությունները կայացել են նոյեմբերի 26-ին, իսկ դրանից հետո ընդդիմությունը լայնածավալ բողոքի ակցիաներ է սկսել, որոնք վերաճել են զանգվածային անկարգությունների։ Երեք տասնյակ մարդ զոհվել է։ Ցուցարարները պահանջում էին երկրորդ փուլ կամ ձայների վերահաշվարկ։ Էրնանդեսը նախագահի վկայականը ստացել է միայն հունվարի 19-ին։

Ընտրություններում պարտված Սալվադոր Նասրալլան բողոքի եւ անհնազանդության ակցիաներ է խոստացել։ Տեգուսիգալպա զինվորական ստորաբաժանումներ են բերվում, համացանցում հայտնվել է նույնիսկ հրետանային սպառազինությունների լուսանկարը։