Հյուսիսային Ամերիկայում կան վայրի հնդկահավեր (lat. Meleagris gallopavo) եւ դրանք տնային հնդկահավերի նախնիներն են համարվում, որոնց ամբողջ աշխարհում ուտում են: Սակայն մարդու կողմից ընտելացված առաջին հնդկահավերին ուտելու նպատակով չէին պահում: Այս եզրահանգման է եկել ԱՄՆ-ից եւ Մեքսիկայից գիտնականների խումբը, հաղորդում է Nat-geo-ն:
Ուսումնասիևության համար Մեզոամերիկայում հայտնաբերված մ.թ.ա. 300-ից մինչեւ 1500 թվականների 55 հնդկահավերի մնացորդներ են վերցվել:
Այս մնացորդների մի մասը հայտանբերվել է մարդկանց գերեզմանների կողքին, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ թռչունները որպես հանդերձյալ աշխարհի ուղեկցողներ են օգտագործվել, ինչը լիովին համապատասխանում է ացտեկների առասպելաբանությանը:
Գիտնականները նաեւ հիշեցնում եմ, որ մինչեւ Կոլումբոսի հայտնաբերած Ամերիկայում ուտում էին նապաստակի եւ եղջերուի միս, իսկ հնդկահավը իր վառ փետուրներով առասպելաբանական խորհրդանիշ էր համարվում:




























