Պարային երգերը վերացնում են մեզ բաժանող տարբերությունները եւ նպաստում են մերձեցմանը: Հարվարդի համալսարանի նոր հետազոտության մեջ նշվում է, թե երաժշտության որ ճյուղերն ունեն այդպիսի համընդհանուր լեզու, հաղորդում է Planet-today-ը:
Տարբեր դարաշրջանների եւ երկրների մարդիկ օրորոցայիններ են երգում երեխայի հանգստացնելու համար, գրում են սիրային երգեր, ռոմանտիկ զգացմունքներ արտահայտելու համար եւ միասին համաժամանակ պարում են:
Հարվարդի համալսարանի նոր ուսումնասիրության համաձայն՝ երաժշտությունը օգտագործվում է հատուկ հոգեբանական եւ սոցիալական գործառույթների թեթեւացման համար, ինչը այն դարձնում է համընդհանուր լեզու: Ուսումնասիրությանը մասնակցել են 60 երկրներից մարդիկ, ովքեր լսել են անծանոթ երգերի հատվածներ եւ դասակարգել են դրանք ըստ ասոցիացիաների:
Երաժշտությունը դասակարգվել է՝ (1) պարելու համար, (2) երեխային հանգստացնելու համար, (3) հիվանդությունից բուժվելու, (4) մեկ այլ անձի հանդեպ սերը արտահայտելու, (5) մահացածներին սգալու, (6) պատմությունը պատմելու համար:
Գիտնականները ընդգծում են, որ նրանց հետազոտությունը չի բացահայտում, այլ միայն հաստատում է երաժշտության ձեւի եւ գործառույթի միջեւ համընդհանուր կապերի գոյությունը: Ըստ հետազոտողների՝ չնայած երաժշտության ապշեցուցիչ բազմազանությանը, դրա հիմքում ընկած է ընդհանուր մարդկային բնությունը:




























