Հունվարը հայտնի է որպես ամուսնալուծությունների ամիս՝ այս ընթացքում ամուսնալուծությունների թվի մշտական աճի պատճառով:
Հետաքրքիր է, որ եւ´ Միացյալ Նահանգներում եւ´ Միացյալ Թագավորությունում տոներից հետո ամուսնալուծությունների մեծ ալիք է բարձրանում: Այս մասին հաղորդում են The Huffington Post-ը, The Guardian-ը եւ The Independent-ը:
Ենթադրվում է, որ հանգստի շրջանի ծախսերը, ընտանեկան երեկույթները եւ որոշումներ ընդունելու պայքարը զույգի մոտ վեճեր են առաջացնում: Տոների ժամանակ, իհարկե, բոլորը զսպում են բաժանվելու պոռթկումը եւ այդ քայլին գնում են դրանցից հետո:
Ամուսնալուծությունների ընդհանուր վիճակագրությունը շարունակում է բարձր մնալ, ամուսնությունների մոտ 40 տոկոսը ամուսնալուծությամբ է ավարտվում (ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում)
Թեեւ ամուսնալուծությունը կարող է զույգերի համար խելամիտ որոշում լինել, կարեւոր է, որ ծնողները այդ դժվար շրջանում շատ ուշադիր լինեն երեխաների նկատմամբ:
Չնայած, որ հունվարը ամուսնալուծությունների ամիս է, պետք չէ մոռանալ, որ երեխաների մեծ մասի համար սա տոնական ամիս է, կախարդական ամանորյա ժամանակ, այնպես որ պետք չէ այն մռայլ դարձնել:
Երեխայի համար այդ դժվարին ժամանակահատվածում, ծնողները պետք է հասկացնեն նրան, որ չնայած կյանքի զանգվածային փոփոխությանը՝ նրան շարունակում են սիրել, հոգ կտանեն նրա մասին եւ ամեն ինչ կանեն լավ ծնողներ լինելու համար, հաղորդում է Planet-today-ը:




























