Թուրքական զորքերը կարող են շարժվել դեպի Սիրիայի տարածքի խորքերը՝ մինչեւ Իդլիբի նահանգ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղոջայելի քաղաքում ելույթ ունենալիս, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Թուրք առաջնորդն ընդգծել է, որ Աֆրինում ռազմական գործողությունը շարունակվում է: «Եթե Ալլահը թույլ տա, մենք կհասնենք մինչեւ Իդլիբ»,- «Sputnik Թուրքիայի» փոխանցմամբ՝ ասել է Էրդողանը: Ըստ որում՝ նա ընդգծել է, որ ամբողջ ազգը միավորվել է Աֆրինում գործողության սատարման գործում՝ ինչպես 2016 թվականի հուլիսի 15-ին երկրում ռազմական հեղաշրջման ժամանակ:
Թուրքիան հունվարի 20-ին հայտարարել է սիրիական Աֆրինում «Ձիթենու ճյուղ» գործողությունը սկսելու մասին: Սիրիայի կառավարությունը դատապարտել է Աֆրինում Անկարայի գործողությունները՝ հայտարարելով, որ շրջանը համարվում է երկրի անբաժանելի մասը:
Թուրքական «Ձիթենու ճյուղը» Սիրիայում. քրդերը խոստանում են հակահարված տալ




























