Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը շնորհավորել է Միլոշ Զեմանին Չեխիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Բեռլինի եւ Պրահայի միջեւ գործընկերային հարաբերությունները կշարունակվեն: Այս մասին Գերմանիայի նախագահը հայտարարել է Բեռլինում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Գերմանիան ու Չեխիան, լինելով հարեւաններ Եվրոպայի կենտրոնում, բարեկամական եւ փոխվստահության վրա հիմնված հարաբերություններ են պահպանում»,-ասել է Շտայնմայերն ու շարունակե. «Մեզ միավորում է հավատարմությունը ժողովրդավարությանը, իրավական պետության նորմերին եւ մարդու իրավունքներին բաց հասարակությունում: Մենք ուզում ենք այսուհետ եւս շարունակել կառուցել մեր հարաբերությունը իրական մեր գործընկերության հիման վրա»:




























