Չեխիայի գործող նախագահ Միլոշ Զեմանը շաբաթ հաղթել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլում՝ հավաքելով ձայների 51.36 տոկոսը: Նրա մրցակից, ԳԱ ակադեմիայի նախկին նախագահ Իյրժի Դրագոշը ստացել է քվեների 48.63 տոկոսը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Քվեարկության վերջնական արդյունքները հրապարակել է հանրապետական վիճակագրական վարչությունը: Միլոշ Զեմանի երդմնակալությունը տեղի կունենա 2018 թվականի մարտի 8-ին Պրահայում: