Դանիայի թագուհի Մարգարետ 2-րդի ամուսինը՝ 83-ամյա արքայազն Հենրիկը, հունվարի 28-ին տեղափոխվել է Կոպենհագենի հիվանդանոցներից մեկը: Այս մասին տեղեկանում ենք թագավորության տարածած հաղորդագրությունից, որտեղ չի հստակեցվում՝ ինչ վիճակում է հիմա նա գտնվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հունվարի սկզբին արքայազնը Եգիպտոսում էր եւ մի քանի օր առաջ հոսպիտալացվել էր: Այս առնչությամ  նա տուն է վերադարձել, որպեսզի լրացուցիչ ստուգումներ անցնի Կոպենհագենի թագավորական հիվանդանոցում»,-ասված է  հաղորդագրությունում:

Դանիական թագուհու 83-ամյա ամուսինը հայտարարել էր, որ չի ուզում իրեն եւ կնոջը իրենց մահվանից հետո կողք կողքի թաղեն։ Թագավորությունում սա բացատրում են, որ նրա մոտ ախտորոշվել է արագ զարգացող դեմենցիա (տկարամտության առաջացմամբ)։