Դանիայի խորհրդարանը հունվարի 28-ին հավանություն է տվել Թագավորության պաշտպանական ծախսերի ավելացման պլանին, որով նախատեսվում է, որ մոտակա 6 տարիներին դանիական ռազամական բյուջե կուղղվեն լրացուցիչ 12,8 մլրդ կրոն (2,14 մլրդ դոլար)։ Այս մասին նշված է կառավարության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։  

«Ռուսաստանի կողմից սպառնալիքը իրական է, եւ այն աճում է: Մենք պետք է ցույց տանք մեր վճռականությունը պաշտպանության կարողությունների ամրապնդման հարցում, եւ մենք ունենք այդ վճռականություը»,-ասել է Դանիայի կառավարության ղեկավար Լարս Լյոքե Ռասմուսենը, որի խոսքերը մեջբերում է Ritzaus Bureau-ն:

Ֆինանսավորումը չի բաշխվի հավասարաչափ: Եթե 2017 թվականին Դանիայի պաշտպանության նախարարության բյուջեն կազմել էր 21.7 մլրդ  կրոն (3.6 մլրդ դոլար), ապա 2018 թվականին այդ գումարը կավելանա 800 մլն. կրոնով (134 մլն դոլար), իսկ 2023 թվականին` 4,8 մլրդ կրոնով (800 մլն դոլար):