Կիպրոսի հանրապետության գործող առաջնորդ Նիկոս Անաստասիադիսը ձայների 100 տոկոս հաշվարկից հետո հաղթել է առաջին փուլում՝ հավաքելով ձայների 35,5 տոկոսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նիկոս Անաստասիադիսի հակառակորդը երկրորդ փուլում կլինի Կիպրոսի Աշխատավոր ժողովրդի առաջադեմ կուսակցության («AKEL») ներկայացուցիչ Ստավրոս Մալասը, որն առաջին փուլում հավաքել է ձայների 30,25 տոկոսը։ Նախագահի մյուս մրցակիցը՝ Դեմոկրատական կուսակցության ղեկավար Նիկոլաս Պապադոպուլոսը հավաքել է ձայների 25,74 տոկոսը, ինչը նրան թույլ չի տալիս շարունակել պայքարը։