Ստամբուլի Զեյթինբուռնուի շրջանում հունվարի 28-ի երեկոյան զինված հարձակման է ենթարկվել «Օսմանյան օջախներ» կառույցի Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավարներից Բահրի Օրնեքը։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ զինված հարձակման հետեւանքով վիրավորվել է Բահրի Օրնեքը եւ ճանապարհով անցնող մի կին իր երեխայի հետ։

Ոստիկանությունում Բահրի Օրնեքը նշել է, թե ում վրա է կասկածում։ Ըստ նրա՝ իր վրա զինված հարձակման հեղինակի հետ ինքը երկար ժամանակ տարաձայնություններ ունի։