Սիրիայի քրդաբնակ Աֆրին թուրքական ներխուժման հետ կապված սոցկայքերում պետության համար ոչ հաճելի գրառումների համար Թուրքիայում արդեն 311  անձ է ձերբակալվել։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հիշյալ ձերբակալությունները հիմնավորել է սոցկայքերում «ահաբեկչության քարոզչության»  կանխարգելումով։

Ուրֆայի դատախազությունն էլ հետաքննություն է սկսել Ուրֆայից ընտրված քուրդ պատգամավոր Օսման Բայդեմիրի դեմ՝ Աֆրինի գործողությունը «օկուպացիա» անվանելու մեղադրանքով։