Ընթացիկ տարվա հոկտեմբերին Երեւանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովում Հայաստանը մասնակիցներին կառաջարկի ստորագրել «Միասին ապրել» դաշնագիրը: Այս մասին հունվարի 29-ին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ ամփոփելով ԱԳՆ 2017 թվականի աշխատանքի արդյունքները:
Նախարարի գնահատմամբ՝ գագաթնաժողովի անցկացման եւ կազմակերպությունում նախագահության փաստն ինքնին Հայաստանի համար եզակի հնարավորություն է: Գագաթնաժողովին մասնակցելու համար կժամանեն հարյուրավոր պավիրակներ: Դաշնագրի նախապատրաստման եւ համաձայնեցման աշխատանքն արդեն սկսվել է: Գագաթնաժողովի ընթացքում նաեւ կընդունվեն Երեւանյան հռչակագիրը եւ ավելի քան 10 տարբեր բանաձեւեր՝ տարբեր հարցերով: Դրանից զատ, ծագրվում է բիզնես համաժողովի անցկացում:




























