Բրիտանական Իսթ Միդլենդս օդանավակայանի աշխատակիցներն առանձին ստուգեն փետրվարի 14-ին հանգստի մեկնող սիրահարված ուղեւորներին: Խնդիրն այն է, որ ռենտգենի սարքը շատ հաճախ ցույց է տալիս ուղեբեռի մեջ պահված մատանին, հայտնում է Life-ը՝ վկայակոչելով Digital Trends-ը

Օդանավակայանի աշխատակիցները շատ հաճախ կանգնեցրել են մատանիներով տղամարդկանց, որոնք ցանկանում էին անակնկալ մատուցել իրենց սիրելիներին: Սակայն սկաներն արձագանքում էր ուղեբեռի մեջ պահված մատանուն, եւ տղամարդը ստիպված էր լինում հանել մատանին եւ բացել գաղտնիքը: Որպեսզի նման իրավիճակներ այլեւս չպատահեն, Իսթ Միդլենդսի ղեկավարությունը ստուգման հատուկ կարգ է սահմանել: Այժմ, եթե անվտանգության աշխատակիցը ռենտգենի սարքի էկրանին կտեսնի ուղեբեռում պահված մատանին, նա ուղեւորին կասի գաղտնաբառը եւ կուղարկի ստուգման առանձին գիծ: Կողքից այնպիսի պավորություն կստեղծվի, որ նրան ուղարկում են կրկնակի ստուգման: Այնտեղ տղամարդը առանձին սենյակում ցույց կտա սպային իր ուղեբեռը, ինչից հետո կարող է իր ընկերուհու հետ նստել օդանավ: