Վիճակախաղով մեկ միլիոն դոլար շահած տղամարդը մահացել է շահումը ստանալուց երեք շաբաթ անց, հայտնում է Lenta-ն։

Դեկտեմբերի սկզբին 51-ամյա արհեստագործ Դոնալդ Սավոստանոն ՝ Սիդնեյ քաղաքից, տոնական վիճակախաղի տոմս է գնել, որը տասը դոլար արժեր։ Ջնջելով պաշտպանիչ շետը՝ նա հայտնաբերել է, որ միլիոն դոլար է շահել։

Ըստ վիճակախաղի կանոնների՝ շահումը վճարվում է մաս- մաս՝ մի քանի տարվա ընթացքում։ Գործընթացն արագացնելու համար հաղթողը կարող է հրաժարվել գումարի մի մասից ու մնացորդը միանգամից ստանալ։ Սավոստանոն հենց այդ տարբերակն է ընտրել ու հունվարի 4-ին ստացել է 661․8 հազար դոլարի կտրոնը։

Շահումից հետո տղամարդը լրագրողներին պատմել է, որ ոչ մի գումար չէր կուտակել ծերության համար։ «Այս գումարը կօգնի ինձ,- ասել էր նա,- Ես չեմ կառուցում էքստրավագանտ ծրագրեր։ Կգնեմ նոր պիկապ, պարտքերս կմարեմ ու ներդրումներ կանեմ իմ ապագայում»։

Մի քանի օր անց Սավոստանոյի մոտ ախտորոշվել է ուշ փուլի քաղցկեղ։ Հունվարի 26-ին նա մահացել է։