Անցած տարի շարունակվել է Հայաստան-ՆԱՏՕ ակտիվ համագործակցությունը Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում։ Այս մասին նշվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության 2017 թվականի ընթացքում գործունեության վերաբերյալ ամենամյա հաշվետվության մեջ:

Ապրիլի 7-ին Հյուսիսատլանտյան խորհրդի եւ Հայաստանի կողմից հաստատվել է Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019թթ. փաստաթուղթը:

Փետրվարի 27-ին Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնակայանում տեղի է ունեցել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգի հետ:

Հունիսի 12-13-ը տեղի է ունեցել Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի այցը Հայաստան:

Դեկտեմբերի 18-ին, Հանրապետության Նախագահը Երեւանում ընդունել է ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերին: Հանդիպում է կայացել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։

Դեկտեմբերի 13-ից 18-ը անց է կացվել «Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումը։ ՀՀ ԱԳՆ-ն համապատասխան աշխատանքներ է կատարել «Զրահամեքենաների ոչնչացման, ականների վտանգի մասին իրազեկման եւ կրթական ծրագրերի իրականացման» նպատակով Հայաստանում ՆԱՏՕ-ի «Վստահության հիմնադրամի» հիմնման ուղղությամբ: